Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2010

Թեստ. ցանկությունների իրականացում

Թեստ. ցանկությունների իրականացում

Հոգեբանները կարծում են, որ ցանկությունների կատարման համար անհրաժեշտ է երեք պայման. ցանկության իրականությանը  հարաբերականորեն մոտ լինելը, անվերապահորեն հավատալը և... գործողությունները, որոնք քայլ առ քայլ ձեզ կմոտեցնեն ձեր երազանքին: 

 

Իսկ դուք պատրա ՞ստ եք ձեր ցանկությունների իրականացմանը:

 

1.Հիշեք, մանկական տարիներին ձեր ցանկությունները...


Ա) Կատարվում էին մշտապես - 6 միավոր

Բ) Երբեմն կատարվում էին - 3

Գ) Ինչ-որ բան կատարվում էր, բայց այն ամենևին էլ ձեր ուզածը չէր - 1

 

2.Մինչև ժամացույցի զանգերը խփելը դուք...


Ա) Հրաժեշտ եք տալիս հին տարվան, շնորհակալություն հայտնելով այն ամեն լավի համար, ինչ որ եղել է - 6

Բ) Մտովի արդյունքներն եք ամփոփում - 3

Գ)  Հիշում եք բոլոր տհաճություններն ու անհաջողությունները և ցանկություն եք հայտնում, որ դրանք մնան հին տարում ու այլևս չկրկնվեն -1

 

3.Այն մարդկանցից, ովքեր ձեզ շրջապատել էին 2009 թվականին, ում կցանկանայիք ձեզ հետ ՙտանել՚ 2010 թվական:


Ա) Գրեթե բոլորին - 6

Բ) Մոտ կեսին - 3

Գ) Շատ քչերին, գուցեև, ոչ մեկին: Ես նոր հանդիպումների մասին եմ երազում - 1

 

4.Կարծում եք, որ ձեր նվիրական ցանկությունը կիրականանա շնորհիվ...


Ա) Ձեր ջանքերի - 6

Բ) Այլ մարդկանց - 3

Գ) Ըստ իրադարձությունների  - 1

 

5.Այս անգամ դուք պատրաստվում եք ցանկանալ...


Ա) Անհնարինը - 6

Բ) Խիստ անձնական ինչ-որ մի բան - 3

Գ) Ինչ-որ մի բան, որի կատարումը կախված է այլ մարդկանցից - 1

 

6.Ինչ եք առաջին հերթին ցանկանում ուրիշներին:


Ա) Առողջություն - 6

Բ) Նյութական բարեկեցություն և հաջողություն - 3

Գ) Սեր և երջանկություն -1

 

7.Ինչպես եք սիրում դիմավորել Նոր տարին:


Ա) Անսովոր, երբեմն էլ արտասովոր միջավայրում - 6

Բ) Այն մարդկանց հետ, ում հազվադեպ եք տեսնում սովորական առօրյայում - 3

Գ) Մենակ - 1

 

Ամփոփեք արդյունքները

Եթե հավաքել եք 35-25 միավոր


Դուք հոգեբանական տեսակետից կատարյալ հասուն մարդ եք: Կարողանում եք ոչ միայն խելացի ցանկություններ ձևակերպել, այլև, կամա թե ակամա, ողջ տարին նախապատրաստվում եք նոր երազանքի իրագործմանը: Այդ պատճառով էլ զարմանալի ոչինչ չկա, որ ձեր ցանկություններն իրականանում են: Հաջողության սանդղակում վերին հորիզոնականներում եք, միևնույն ժամանակ, հույսը միայն ձեզ վրա եք դնում:

 

Խորհուրդ. համարձակորեն արտահայտեք ձեր ցանկությունները, բայց և մի մոռացեք ուրիշներին. արդյո±ք նրանց կյանքի վրա խիստ չեն ազդում ձեր ցանկություններն ու դրանց իրականացումները: Հիշեցնենք. որպեսզի ցանկությունների կատարումն ուրախություն պարգևի, անհրաժեշտ է առաջին հերթին առողջություն ցանկանալ ինքներդ ձեզ և ձեր շրջապատի մարդկանց:

 

24-13 միավոր 


Երբեմն չափից ավելի մեծ հույսեր եք կապում այլ մարդկանց և իրադարձությունների հետ: Մարդիկ կարող են և անտարբեր լինել ու պայմանականություններին հակված: Ուշադիր եղեք, գուցե մինչև ձեր ցանկությունների կատարումը ընդամենը մեկ քայլ է մնացել և ձեզ պակասում է ձեռքը մեկնելու և վերցնելու համարձակությունը: 

 

Խորհուրդ. սովորեք համարձակորեն ցանկանալ, աստղագետներն ասում են, որ նոր աստղ կարող է բացահայտել միայն նա, ով վճռականորեն որոշել է այն իր անունով կոչել: Դուք պետք է ձեզ և ձեզ հարազատ մարդկանց ցանկանաք ձերբազատվել կախվածությունից և առավել վճռական լինել ցանկությունների իրագործման ճանապարհին: 


12-0 միավոր


Հավանաբար, փորձառու մարդ եք, զգույշ ու նրբազգաց, բայց հաճախ դժվարանում եք ցանկությունների ընտրության հարցում: Չի երազում նա, ում կյանքում կամ գրեթե ամեն ինչ եղել է, կամ էլ դեռ ոչինչ չի եղել, կարծում են պարսիկ իմաստունները: Լիովին հնարավոր է, որ դուք երկրորդ խմբի մեջ եք հայտնվել: Դե ինչ, որոշ հոգեբաններ կարծում են, որ տվյալ դեպքում ցանկությունների կատարման հնարավորությունը նույնիսկ ավելի բարձր է, ըստ այն օրինակի, թե հաճախ շահում է նա, ով առաջին անգամ է նստել թղթախաղի սեղանի շուրջ:   

 

Խորհուրդ. ձեզ և ձեր շրջապատի մարդկանց ցանկացեք կյանքը ճանաչել այն կողմերից, որոնք դեռ չեք տեսել: Նոր բանի ցանկությունը (որքան էլ թաքուն իմաստներ այն պարունակի) միշտ էլ հիանալի է: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1 (539), 15.01.2010
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://vahe-zdorovye.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Վախթանգ Սիրադեղյան

03.08.2012

Չեմ կարծում, որ հարց 6.3-ն ավելի պակաս արժեք ունի, քան հարց 6.2-ը.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ